Լրահոս

30.10.2022 14:34


Սպիտակ քաղաքի «Լվա ինքդ» ավտոլվացման կետում հայտնաբերվել է տղամարդու դի

Սպիտակ քաղաքի «Լվա ինքդ» ավտոլվացման կետում հայտնաբերվել է տղամարդու դի

Հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 66/68 հասցեի ավտոլվացման կետի սեփականատիրոջ կողմից, որը հայտնել է, որ «Լվա ինքդ» կետում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված «Լվա ինքդ» ավտոլվացման կետում MAN մակնիշի բեռնատարի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ 63-ամյա Սարգիս Սարգսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը