Լրահոս

16.09.2011 17:11


Արցախի բարերարները պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ երեկ ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին:

«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են բարերար Արամ Իզմաիլյանը` բարեգործական նշանակալի գործունեության համար (Ռուսաստանի Դաշնություն) և Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը