Սիլվեստր Ստալոնեն պատմել է՝ ինչպես է փլուզումից փրկել 25 տարվա ամուսնությունը (լուսանկար)
Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն պատմել է անցած ամառ կնոջից՝ Ջենիֆեր Ֆլավինից, բաժանվելու որոշման մասին: Թեև զույգը որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, վերամիավորվել է, սակայն Ստալոնեն որոշել է խոսել անձնական կյանքի խնդիրների մասին:
«Տեղի ունեցավ այն ամենի զարթոնք, ինչն ավելի արժեքավոր էր, դա իմ սերն է ընտանիքիս հանդեպ: Այն գերակա է իմ աշխատանքին, և դժվար դաս էր սերտելու համար»,-The Sunday Times-ին ասել է 76-ամյա Ստալոնեն:
Ստալոնեի խոսքով՝ զղջում է, որ որոշ դեպքերում կենտրոնացել է իր կարիերայի վրա՝ ավելի քիչ ուշադրություն հատկացնելով երեխաներին:
«Ես բավականաչափ ուշադրություն չէի դարձնում, երբ նրանք մեծանում էին»,-ասել է Ստալոնեն, որը 54-ամյա Ֆլավինի հետ ունի երեք դուստր՝ 26-ամյա Սոֆիան, 24-ամյա Սիստինը և 20-ամյա Սքարլեթը: Ստալոնեն նախկին հարաբերություններից ունի 43-ամյա որդի, նրա մյուս որդին մահացել է 2012-ին՝ 36 տարեկանում՝ սրտի կաթվածից:
«Ես այնքան կողմնորոշված էի կարիերայի ուղղությամբ, իսկ հիմա գիտակցում եմ, որ այլևս այդքան ժամանակ չի մնացել, և ես ուզում եմ սկսել նրանց հարցնել իրենց կյանքի մասին»,-նշել է դերասանը:
Օգոստոսի 19-ին Ֆլավինը ամուսնալուծության հայց է ներկայացրել, ինչից հետո «Ռոքի»-ի աստղը օգոստոսի 24-ին հայտարարություն է տարածել, որում ասվում էր. «Ես սիրում եմ իմ ընտանիքը։ Մենք բարեկամաբար և մասնավոր կերպով լուծում ենք այս անձնական խնդիրները»:
Անցյալ ամիս հաղորդվեց, որ կինոաստղն ու նրա 25 տարվա կինը որոշել են հանդիպել տանը, որտեղ նրանք զրուցել են և կարողացել են հարթել իրենց տարաձայնությունները:

Աղբյուրը՝ tert.am