Շիրակի մարզում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel-ը․ վերջինս կողաշրջվել է. Hyundai-ն գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 5 վիրավոր
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 42-ամյա Գուրգեն Մ․-ի վարած Opel մակնիշի և 31-ամյա Մերուժան Ա․-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Մերուժան Ա․-ն, Opel-ի վարորդ Գուրգեն Մ․-ն, վերջինիս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 67-ամյա Լյովա Մ․-ն, 40-ամյա Հայաստան Խ․-ն, 66-ամյա Հայկանուշ Մ․-ն և 15-ամյա Ռիմա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Արթիկի և Աննիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։