Կրթության պետական տեսչությունը` Կոմիտասի 37 հասցեում
ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը տեղակայվել է Կոմիտասի 37 հասցեում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր մասնակցել է Կրթության պետական տեսչության նոր շենքի բացմանը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորանքի խոսքում կարեւորելով այն հանգամանքը, որ ստեղծվել են արժանապատիվ աշխատանքային պայմաններ, նշել է. "Տեսչությունը երկար տարիներ աշխատում էր խոնավ, առանց արևի լույսի, կենցաղային նվազագույն պայմաններ չունեցող մի անկյունում: Նոր շենքում ստեղծված բարենպաստ պայմանները, հուսով եմ, ազդակ կհանդիսանան ավելի լավ աշխատելու և կրթության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար":
Կրթության և գիտության նախարարն իր խոսքում անդրադարձել է Կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծին և ընդգծել. "Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է տեսչության լիազորություննեը ընդլայնել` ներառելով նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտները: Այսօր տեսչությունը իր լիազորություններն իրականացնում է միայն նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական մասնագիտական կրթության մակարդակներում, ինչը մեզ թույլ չի տալիս կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ապահովել լիարժեք հսկողություն:Կոռուպցիոն ռիսկեր, օրենքի խախտումներ և ընդհանրապես մտահոգիչ խնդիրներ կան, ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում և քոլեջներում նույնպես: Մենք ստանում ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, և պարտավոր ենք տեսչական գործիքի շնորհիվ արձանագրել և արձագանքել այդ դեպքերին: Այդ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել են տեսչության 4 տարածքային բաժիններ` հյուսիսային, հարավային, արեւմտյան և արևելյան":
Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով տեսչության աշխատակիցներին անհրապույր պայմաններում բնականոն աշխատելու համար, նշել է, որ բարեփոխումների արդի փուլում, երբ առաջնահերթ է դիատարկվում կրթության որակի ապահովումը, առավել կարևորվում է տեսչության հետևողական և օպերատիվ աշխատանքը:
Կրթության պետական տեսչությունը` Կոմիտասի 37 հասցեում
ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը տեղակայվել է Կոմիտասի 37 հասցեում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր մասնակցել է Կրթության պետական տեսչության նոր շենքի բացմանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորանքի խոսքում կարեւորելով այն հանգամանքը, որ ստեղծվել են արժանապատիվ աշխատանքային պայմաններ, նշել է. "Տեսչությունը երկար տարիներ աշխատում էր խոնավ, առանց արևի լույսի, կենցաղային նվազագույն պայմաններ չունեցող մի անկյունում: Նոր շենքում ստեղծված բարենպաստ պայմանները, հուսով եմ, ազդակ կհանդիսանան ավելի լավ աշխատելու և կրթության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար": Կրթության և գիտության նախարարն իր խոսքում անդրադարձել է Կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծին և ընդգծել. "Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է տեսչության լիազորություննեը ընդլայնել` ներառելով նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտները: Այսօր տեսչությունը իր լիազորություններն իրականացնում է միայն նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական մասնագիտական կրթության մակարդակներում, ինչը մեզ թույլ չի տալիս կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ապահովել լիարժեք հսկողություն:Կոռուպցիոն ռիսկեր, օրենքի խախտումներ և ընդհանրապես մտահոգիչ խնդիրներ կան, ոչ միայն դպրոցներում, այլև բուհերում և քոլեջներում նույնպես: Մենք ստանում ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, և պարտավոր ենք տեսչական գործիքի շնորհիվ արձանագրել և արձագանքել այդ դեպքերին: Այդ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել են տեսչության 4 տարածքային բաժիններ` հյուսիսային, հարավային, արեւմտյան և արևելյան": Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով տեսչության աշխատակիցներին անհրապույր պայմաններում բնականոն աշխատելու համար, նշել է, որ բարեփոխումների արդի փուլում, երբ առաջնահերթ է դիատարկվում կրթության որակի ապահովումը, առավել կարևորվում է տեսչության հետևողական և օպերատիվ աշխատանքը: