Աշխարհ

31.10.2022 18:37


Սոչիում անցկացվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները (տեսանյութ)

Սոչիում անցկացվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները (տեսանյութ)

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշենք, որ մինչ այդ կայացել է Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ տետ-ա-տետ՝ ընդհանուր առմամբ մոտ երկու ժամ տևողությամբ։

Ալիևի հետ բանակցություններից հետո նախատեսվում են եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը