Քաղաքական

31.10.2022 18:53


Հակառակորդը կրակոցներով փորձում է կանխել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդը կրակոցներով փորձում է կանխել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ԶՈՒ ԳՇ պետ

Հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել մեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա նշել է, որ հրադադարի հիմնական խախտումները գրանցվում են արևելյան ուղղությամբ՝ Կուտականի, Կախակնի, Սոթքի, Ջերմուկի հատվածներում։

«Ներկա դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է։ Սակայն առհասարակ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում է ինչպես նպատակային, այնպես էլ անկանոն ձևով»,–նշել է ԳՇ պետը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը