Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը փոխզիջման արդյունք կլինի. Պուտին (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը փոխզիջման արդյունք կլինի: Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքները ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը։
«Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Չհամաձայեցված հարցերի շուրջ, ըստ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության, աշխատանքն իրականացվելու է փակ ձևաչափով, կարիք չկա կենտրոնանալ դրանց վրա։
Գտնվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման նախնական նախադրյալները։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենաճշգրիտ քարտեզները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը լուծելու համար։
Իսկ խաղաղապահ առաքելության ճակատագիրը կախված կլինի նրանից, թե ինչպես կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման համաձայնագրի վրա աշխատանքը»,-նշել է Պուտինը։
Եվրոպային չի հաջողվի Ռուսաստանին դուրս թողնել Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ԵՄ նախաձեռնությամբ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը առնչվում Սոչիի հանդիպմանը։
«Ինչ վերաբերում է Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության հանդիպմանը, թե ինչու առանց մեր մասնակցության, հասկանալի է եւ որեւէ մեկին բացատրելու կարիք չկա։ Մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ փորձեն Ռուսաստանին դուրս թողնել բոլոր ձեւաչափերից։ Հասկանալի է, որ որոշ իրավիճակներում դա բացարձակապես անիրատեսական է, անհնարին, ինչպես, օրինակ, այս դեպքում։ Բայց մենք, մեր կողմից, միշտ ողջունում ենք կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Հետեւաբար, ինչ վերաբերում է նրան, թե որքանով է այդ հանդիպումն առնչվում Սոչիի հանդիպմանը, ապա առնչվում է միանգամայն բնական ձեւով։ Եվ մենք աջակցում ենք այն ամենին, ինչն ուղղված է առճակատման նվազեցմանն ու կարգավորմանը»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am
***

Աղբյուրը՝ news.am