Քաղաքական

01.11.2022 13:11


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն խնդիրն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին․ Կոպիրկին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն խնդիրն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին․ Կոպիրկին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն խնդիրն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ ստեղծվեն այս հարցի լուծմանն ուղղված բոլորի համար ընդունելի արդար լուծման պայմանները։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Կարգավորման ողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք»,-ասել է նա։

Կոպիրկինը հայտարարեց նաև, որ Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես Հայաստանի դաշնակից։ «Ռուսաստանն այստեղ պահպանում է իր ռազմական ներկայությունը։ Սա անվտանգության առանցքային գործոն է և կանխում է հետագա էսկալացիան»,-նշել է դեսպանը։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը