Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որն այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում»։ Աշխարհի առաջնությունից հետո անգլիական ակումբը կդիմի գործնական քայլերի, հաղորդում է Evening Standard-ը։
Մեկ տարվա վարձակալության համար «Ինտերը» վճարում է 8 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսում է նույն վճարով ևս մեկ տարի պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն, սակայն «Չելսին» կփնտրի գնորդի, եթե «Ինտերը» չկարողանա վճարել տրանսֆերի համար։
2021թ․ ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար «Ինտերին» վճարել էր 115 միլիոն եվրո։29-ամյա ֆուտբոլիստը ևս «Չելսի» վերադառնալու ցանկություն չունի։
«Չելսին» մտադիր է վաճառել Ռոմելու Լուկակուին
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որն այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում»։ Աշխարհի առաջնությունից հետո անգլիական ակումբը կդիմի գործնական քայլերի, հաղորդում է Evening Standard-ը։
Մեկ տարվա վարձակալության համար «Ինտերը» վճարում է 8 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսում է նույն վճարով ևս մեկ տարի պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն, սակայն «Չելսին» կփնտրի գնորդի, եթե «Ինտերը» չկարողանա վճարել տրանսֆերի համար։
2021թ․ ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար «Ինտերին» վճարել էր 115 միլիոն եվրո։ 29-ամյա ֆուտբոլիստը ևս «Չելսի» վերադառնալու ցանկություն չունի։
Աղբյուրը՝ sport.news.am