Լրահոս

01.11.2022 18:02


Կոտայքի մարզում 39-ամյա վարորդը Tesla-ով բախվել է քարերին ու կողաշրջվել․ 3 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ են

Կոտայքի մարզում 39-ամյա վարորդը Tesla-ով բախվել է քարերին ու կողաշրջվել․ 3 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ են

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մնացականյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով, Նուռնուս գյուղից դեպքի Բյուրեղավան քաղաք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ․ Մնացականյանը, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Արսեն Անդրեասյանն ու 45-ամյա Արտեմ Անդրեասյանը օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բրիգադի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին նախաձեռնվել է վարույթ։

Հիվանդանոց տեղափոխված Արսեն և Արտեմ Անդրեասյանները հարազատ եղբայրներ են։

Այս խորագրի վերջին նյութերը