Վանաձորում 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատին, ահազանգել է ոստիկանություն, թե տատն ինքնասպան է եղել
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։
Ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրը ինքնասպան է եղել։ Դեպքի վայրից ոստիկանները Բազումի բաժին են տեղափոխում նույն հասցեի բնակիչ՝ 18-ամյա Անդրանիկ Վ-ին։ Պարզվում է, որ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է սպանվածի, ով իր տատն է, աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։
Որոշ ժամանակ անց նա տատին տեղափոխել ու պառկեցրել է նույն սենյակի մահճակալին՝ դանակը դնելով տատի ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տնից, զանգահարել մորը և դեպքի վերաբերյալ պատմել որոշ մանրամասներ։
Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։