Լրահոս

01.11.2022 22:56


Շիրակի մարզում 22-ամյա վարորդը Նիվայով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս մահացել է

Շիրակի մարզում 22-ամյա վարորդը Նիվայով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինս մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Շաղոյանը իր վարած Նիվա մակնիշի ավտոմեքենայով Կապս գյուղի 2-րդ մայրուղու դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արտեմ Ս-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ, ցավոք, բժիշկներն անզոր են եղել փրկել երեխայի կյանքը։

Հիվանդանոցից վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին։ Վրաերթի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը