Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը կկայանա Բրյուսելում
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի սկզբին՝ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում: