Նորմայից տաք կլինի. Գագիկ Սուրենյանը նոյեմբերի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել
Նոյեմբերը կլինի համեմատաբար տաք և չոր։Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերին կլինի կլիմայական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»,–նշել է Սուրենյանը։
Ըստ կանխատեսումների` հանրապետությունում սպասվում է արևմուտքից եկող անտիցիկլոնային դաշտ, որը կապահովի կայուն եղանակ։
«Առաջիկա օրերին կլինի պարզ երկինք ու առանց տեղումների եղանակ։ Բացառություն կլինեն միայն գիշերային ժամերը»,–ասաց նա։
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է նաև, որ ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով։
Ցերեկային ժամերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։
Նորմայից տաք կլինի. Գագիկ Սուրենյանը նոյեմբերի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել
Նոյեմբերը կլինի համեմատաբար տաք և չոր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։