Տնտեսական

02.11.2022 16:25


2023-ին զգալիորեն կաճեն ԱԺ աշխատակազմերի եւ Հայաստանի նախագահի կարիքների համար ծախսերը

2023-ին զգալիորեն կաճեն ԱԺ աշխատակազմերի եւ Հայաստանի նախագահի կարիքների համար ծախսերը

Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացնել շուրջ 1,686 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

2022 թվականին նախարարությունը ստացել է զգալիորեն պակաս միջոցներ (65 միլիոն դրամով), այսինքն՝ 1,621 միլիարդ դրամ։

«2021 թվականին նախագահական վարչակազմն էլ ավելի քիչ է ստացել»,-նշեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա 2023 թվականին պետբյուջեից կհատկացվի 6,9 միլիարդ դրամ։

«2022 թվականին Ազգային ժողովին տրամադրվել է 6,218 միլիարդ դրամ, իսկ 2021 թվականին՝ 5,4 միլիարդ դրամ։ Այսինքն՝ խորհրդարանի կարիքների համար ծախսերը տարեցտարի միայն ավելանում են»,-ասաց նախարարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը