Քաղաքական

02.11.2022 16:34


Զախարովան՝ Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին (տեսանյութ)

Զախարովան՝ Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին (տեսանյութ)

Հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երեք երկրների ղեկավարների շրջանակում զրույց են ունեցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Սոչիում երեք երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ապա դրանք պատվիրակությունների հանդիպումներ կամ բանակցություններ չեն եղել, դա եղել է երեք նախարարների զրույց կամ առերես շփում։ Եվ, իհարկե, այդ զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք ընթացել են նրանց առաջնորդների միջև։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,-ասել է նա։

Մեկնաբանելով Հայաստանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Երևանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Բաքվի հետ ՌԴ առաջարկների հիման վրա և թե ինչ առաջարկների մասին է խոսքը, Զախարովան մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Ես ուշադրություն կդարձնեի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին այն մասին, որ քննարկումը շարունակվելու է և մենք կոռեկտ չենք համարում շատ զգայուն հարցերի մի մասը հանրային քննարկման դնելը, քանի որ դա կարող է խանգարել բանակցային գործընթացին»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը