Երևանում բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսն ու ՀՀ ՊՆ ծառայողի Hyundai Sonata-ն․ վերջինս հայտնվել է կանաչ գազոնում․ կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքվ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Hyundai Sonata-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 41 երթուղին և այն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։