Բոլսոնարուի հազարավոր աջակիցներ ամբողջ Բրազիլիայում շրջափակել են ճանապարհները՝ չընդունելով նախագահական ընտրությունների արդյունքները (լուսանկար)
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հազարավոր աջակիցներ, նախագահական ընտրություններում նրա պարտությունից հետո, դուրս են եկել փողոցներ՝ հայտարարելով, որ ընտրություններին տեղի են ունեցել «խարդախություններ»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք նույնիսկ բանակին միջամտելու կոչ են արել, ինչը, ըստ փորձագետների, առհասարակ քննարկման ենթակա հարց չէ:
Օրերի լռությունից հետո Բոլսոնարուն կարճ ելույթ է ունեցել, որում ո՛չ ընդունել է պարտությունը, ո՛չ էլ շնորհավորել է ընտրություններում հաղթած Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, թեև նրա աշխատակազմի ղեկավարը նրանից հետո բարձրացել է ամբիոն՝ ասելով, որ նախագահը թույլատրել է անցումը նոր կառավարությանը:
Դրանից հետո Բոլսոնարուի կողմնակիցները հավաքվել են Բրազիլիայի խոշոր քաղաքների ռազմական օբյեկտների առջև՝ կոչ անելով գործողություններ սկսել:
Կիրակի երկրի ընտրական իշխանությունը հայտարարել է, որ Լուլան հավաքել է ձայների գրեթե 51 տոկոսը: Բոլսոնարուի կաբինետը նախաձեռնել է անցումային գործընթաց, որի ժամանակ Լուլան կստանձնի նախագահի պաշտոնը հունվարի 1-ից:
Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում Բոլսոնարուի կողմնակիցները ցույցեր են անցկացրել՝ իրենց ուսերին փաթաթած Բրազիլիայի դեղին-կանաչ դրոշը և Լուլայի դեմ կարգախոսներ վանկարկելով:
Հազարավոր մարդիկ հավաքվել են նաև մայրաքաղաք Բրազիլիայում՝ վանկարկելով «քաղաքացիական դիմադրությո՛ւն»։
«Լո՛ւլա, գող, քո տեղը բանտում է»,-բղավել են ցուցարարները:
Նմանատիպ ցույցեր են անցկացվել ընդհանուր առմամբ ինը նահանգների և մայրաքաղաք Բրազիլիայի ռազմական օբյեկտների առջև, հայտնում է բրազիլական UOL առցանց մեդիա պորտալը:
Ցուցարարները նաև երրորդ օրն անընդմեջ պահպանել են ճանապարհների շրջափակումն ամբողջ երկրում:
Սան Պաուլոյում ռազմական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ նահանգը երկրի կենտրոնական-արևմտյան շրջանի հետ կապող գլխավոր մայրուղու շրջափակումը բացելու համար, այն բանից հետո, երբ Գերագույն դաշնային դատարանը հրամայել է կիրառել «բոլոր անհրաժեշտ միջոցները» ճանապարհները բացելու համար։
Շրջափակումները անկարգություններ են առաջացրել ողջ երկրում։ Սան Պաուլոյի գլխավոր օդանավակայանը բողոքի ցույցերի պատճառով չեղարկել է 48 չվերթ:
Արդյունաբերության ազգային համադաշնությունը նախազգուշացրել է վառելիքի պակասի անմիջական վտանգի մասին, եթե արգելափակված ճանապարհները արագ չբացվեն:
Ենթակառուցվածքների նախարար Մարսելո Սամպայոն խնդրել էր ցուցարարներին ապաշրջափակել մայրուղիները, որպեսզի թույլ տան դեղամիջոցներ, պաշարներ և վառելիք շրջանառել:
Բոլսոնարուն իր հերթին ասել է, որ ցուցարարները չպետք է «օգտագործեն ձախերի մեթոդները, (...), որոնք խոչընդոտում են տեղաշարժի ազատությանը», բայց ավելացրել է, որ ճանապարհների արգելափակումները «ընտրական գործընթացի նկատմամբ վրդովմունքի և անարդարության զգացումի արդյունք էին»:
«Խաղաղ բողոքի ակցիաները միշտ ողջունելի են լինելու»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am