Գնաճը Թուրքիայում հոկտեմբերին ավելացել է՝ հասնելով 85,51 տոկոսի
Թուրքիայում տարեկան գնաճը, հոկտեմբերի արդյունքներով, կազմել է 85,51 տոկոս մեկ ամիս առաջվա 83,45 տոկոսի համեմատ, հինգշաբթի տեղեկացրել է վիճակագրության ազգային ինստիտուտը։
Միևնույն ժամանակ, Գնաճի վերլուծության անկախ խումբը (ENAG) հոկտեմբերին գնաճը Թուրքիայում գնահատել է 185,34 տոկոս։ Սեպտեմբերին այն, ըստ նրա տվյալների, կազմում էր 186,27 տոկոս։
Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջիօղլուն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գնաճը երկրում, ընթացիկ տարվա արդյունքներով, սպասվում է 65,2 տոկոսի մակարդակում։ Սկզբում այն նախատեսվում էր 42,8 տոկոսի սահմաններում, հետո ցուցանիշը վերանայվեց՝ 60,4 տոկոս։
Թուրքիայի ԿԲ-ն անցած տարեվերջից մինչև այս տարվա օգոստոս տոկոսադրույքը պահում էր 14 տոկոսի մակարդակին, իսկ հետո սկսեց իջեցնել այն։ Հիմա այն կազմում է 10,5 տոկոս։
Թուրքիայի իշխանություններն անցած տարվա դեկտեմբերից իրականացնում են այսպես կոչված նոր տնտեսական քաղաքականություն, որտեղ շեշտը դրվում է թուրքական լիրայի ամրապնդման վրա։ Բայց թուրքական ազգային արժույթը տարեսկզբից արժեզրկվել է ավելի քան 25 տոկոսով, այդ միտումը, տնտեսագետների կանխատեսմամբ, կպահպանվի։

Աղբյուրը՝ news.am