Մահափորձ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ. նրա աջակիցները հեղեղել են փողոցները (լուսանկար, տեսանյութ)
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը մահափորձի ժամանակ կրակոց է ստացել ոտքին, հաղորդում է Mehr-ը:
Ըստ տեղական լրատվական ալիքների, կրակոցներ են հնչել Խանի ավտոշարասյան մոտ, երբ նա ղեկավարում էր Իսլամաբադում բողոքի երթը: Չորս մարդ վիրավորվել է, իսկ Իմրան Խանը կրակոց է ստացել ոտքին և շտապ տեղափոխվել հիվանդանոց. նրա վիճակը կայուն է:
Նախկին վարչապետն ապրիլին պաշտոնանկ արվելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով իր աջակիցների հետ բողոքի երթեր է անում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Պակիստանում բողոքի ցույցեր են սկսվել նախկին վարչապետի դեմ մահափորձից հետո։
Խանի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել փողոց երկրի փոքր և խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Իսլամաբադում, Կարաչիում, Լահորում, Ֆեյսալաբադում, Ռավալպինդիում, Մուլթանում, Գուջրանվալայում և Փեշավարում՝ բողոքելու Խանի նկատմամբ հարձակման դեմ:
Խանը մեղադրել է երկրի ներկայիս վարչապետ Շեհբազ Շարիֆին իր դեմ մահափորձում ներգրավված լինելու համար այն բանից հետո: