Աշխարհ

04.11.2022 19:24


Ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը Ժնևում 35 մլն դոլարով աճուրդի է հանվել

Ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը Ժնևում 35 մլն դոլարով աճուրդի է հանվել

Աշխարհի ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը՝ Fortune-ը, Ժնևի Christie's-ում 35 մլն դոլարով աճուրդի է հանվել, հայտնում է The Express Tribune-ը։

Երբևէ աճուրդի հանված խոշորագույն տանձաձև ադամանդը, որը վառ վարդագույն է, հազվագյուտ թանկարժեք իրերի Christie's Rare Jewels աճուրդում նոյեմբերի 8-ին կարող է մինչև 35 մլն դոլարով վաճառվել:

«Ադամանդը կշռում է 18,18 կարատ, ինչը, իհարկե, չափազանց երջանիկ թիվ է ասիացի կոլեկցիոներների համար։ Արդեն մեծ հետաքրքրություն կա ամբողջ աշխարհից։ Գույնը բացառիկ է։ Դա իսկական վառ վարդագույն է և մաքուր քար։ Դա իսկապես թանկարժեք քար է և մի բան, որը մենք վաղուց չենք տեսել Christie's-ում»,-ասել է Ժնևում Christie's-ի ոսկերչական բաժնի ղեկավար Մաքս Ֆոսեթը:

Վարդագույն ադամանդը գնահատվում է 25-35 մլն դոլար։ Christie's-ում վաճառված ամենամեծ ադամանդը 18,96 կարատանոց Winston Pink Legacy-ն է, որը 2018 թվականին վաճառվել է 50,4 միլիոն դոլարով՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը