Երևանում ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված 22-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի․-ն ինքնասպանություն է գործել։