Երևանում 52-ամյա վարորդը Daewoo Matiz-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում 52-ամյա Նորայր Սեպոյանը իր վարած Daewoo Matiz մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան, Գարեգին Նժդեհ և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղա հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային էլ առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող Med Line բժշկական կենտրոնի բժիշկները, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը։