Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով․ հանրահավաքի մասնակիցների հայտարարությունը (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մասնակիցների հայտարարությունն են տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․
Հայաստանի իշխանությունների գրավոր թե բանավոր համաձայնությունները չունեն իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից հետո դիտվելու են առոչինչ
Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։
Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը
վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը,
սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը,
մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ,
փչացնում է մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ,
բերում է նոր պատերազմ, կորուստներ, կապիտուլյացիա։
Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի։
Մենք կողմ ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի: «Զանգեզուրի միջանցք» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք։
Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները. վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով։
Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում։
Մենք անընդունելի և հակապետական ենք համարում «Արցախը հանձնենք, որ Հայաստանում խաղաղ ապրենք» օրվա իշխանության քաղաքականությունը։
Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8–ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի և միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Մենք արձանագրում ենք.
ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր,
Հայաստանի օրվա իշխանությունը՝ ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների,
այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում:
Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր թե բանավոր հայտարարությունները, խոստումները և համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ։
Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի:

5 նոյեմբերի, 2022թ․
Ֆրանսիայի հրապարակ