Պարեկային ծառայության պետն ու նրա վարորդը շրջում են առանց ամրագոտու (տեսանյութ)
Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը միջոցառումներից մեկի ժամանակ ասել էր․ «Պարեկային ոստիկանների մտածելակերպը և բարեվարքությունը բավականին բարձր մակարդակի վրա է, և հասարակությունը շատ շուտով դա կզգա»։
Իսկ ի՞նչ է տեսնում հասարակությունը։ Tert.am–ը ֆիքսել է, որ պարեկային ծառայության պետին սպասարկում է ծառայողական մեքենա, վարորդն առանց ամրագոտու է, նրա կողքին նստած Արթուր Ումրշատյանը ևս առանց ամրագոտու է, պարեկային ծառայության պետին Նորք Մարաշից մինչև Կենտրոն ուղեկցել են երկու մոտոպարեկ և մեկ ոստիկանության մեքենա, որի վարորդին տեսախցիկը չի ֆիքսել, սակայն կրկին մեքենան վարել է առանց ամրագոտու։ Նշենք, որ մոտոպարեկների ուղեկցումը կարող էր նաև փորձակում լինել, որովհետև նկարահանման ժամանակահատվածում այդ ծառայությունը նոր էր գործարկվել, սակայն դա առնչություն չունի պարեկի պետի և նրա վարորդին ՃԵԿ խախտման հետ։
Նշենք, որ Արթուր Ումրշատյանը չի եղել կապույտ գույնի առկայծվող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցում, վարորդը նույնպես, հատուկ ձայնային ազդանշանով մեքենա չի եղել, ձայնային ազդանշան միացված չի եղել, հետևաբար տվյալ պահին անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ չի կատարել և ամրակապվելը մնում է ուժի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։