Լրահոս

06.11.2022 21:52


Chevrolet-ը Կենդանաբանական այգու հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Chevrolet-ը Կենդանաբանական այգու հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․10-ի սահմաններում Chevrolet մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Վարորդը զանգահարել է նաև Ոստիկանություն և կատարվածի մասին տեղեկություն հայտնել։

Մինչ դեպքի վայրում պարեկները ուժեղացված ծառայություն էին իրականացնում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցի ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

Վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը