Լրահոս

07.11.2022 08:15


10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին մեքենան, որով աշխատում էր. ինչու էր ինքնահրկիզվել քաղաքացին

10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին մեքենան, որով աշխատում էր. ինչու էր  ինքնահրկիզվել քաղաքացին

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

NEWS.am-ի թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ալիյանը արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ալիյանի եղբայրը NEWS.am-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարական առանձնատան մոտ քաղաքացի է ինքնահրկիզվել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը։

Այս խորագրի վերջին նյութերը