Աշխարհ

07.11.2022 11:52


ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել Է մինչև նոյեմբերի 15-ը

ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել Է մինչև նոյեմբերի 15-ը

«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը, այս անգամ մինչեւ նոյեմբերի 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիա»-ի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը