Աշխարհ

07.11.2022 11:23


Թուրքիայում անօրինական միգրանտներով ավտոբուս է շրջվել, զոհեր կան

Թուրքիայում անօրինական միգրանտներով ավտոբուս է շրջվել, զոհեր կան

Թուրքական Սիվասում անօրինական միգրանտներով ավտոբուս է շրջվել, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան։ Տեղեկությունը հայտնում է թուրքական Star թերթը։

«Միջադեպը տեղի է ունեցել Սիվաս քաղաքի Գյուրյուն շրջանի Մալաթիա-Կայսերի մայրուղում։ Վթարի հետևանքով շրջվել է անօրինական միգրանտներ տեղափոխող ավտոբուսը»,-նշում է պարբերականը։

Դեպքի վայր են մեկնել բազմաթիվ փրկարարական ջոկատներ, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը