Աշխարհ

07.11.2022 13:48


Բաքվում կանցկացվի հակաիրանական ցույց

Բաքվում կանցկացվի հակաիրանական ցույց

«Մուսավաթ» կուսակցությունը նոյեմբերի 15-ին հակաիրանական ցույց կկազմակերպի Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջեւ։ Այս մասին տեղեկացրել է Turan-ը։

Բաքվի գործադիր իշխանություն է ուղարկվել համապատասխան ծանուցում, տեղեկացրել է պարբերականը։

«Ցույցը տեղի կունենա ի նշան Իրանի հակաադրբեջանական քաղաքականության եւ այդ երկրում խաղաղ ցույցերի դաժան ճնշման դեմ բողոքի»,-նշել են «Մուսավաթում», գրել է աղբյուրը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը