Աշխարհ

07.11.2022 20:09


Twitter-ը պետք Է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում. Իլոն Մասք

Twitter-ը պետք Է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում. Իլոն Մասք

Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որը Twitter սոցիալական ցանցի սեփականատերն Է, հայտարարել Է, որ այն պետք Է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: «Twitter-ն անպայմանորեն պետք Է դառնա տեղեկատվության ամենաստույգ աղբյուրն աշխարհում»,-հայտարարել Է Մասքը:

Նա նշել Է, որ հենց դա Է Twitter-ի առաքելությունը: Հոկտեմբերի վերջին Մասքը վերջնականապես փակել Է Twitter-ի ձեռքբերման 44-միլիարդանոց գործարքը: Նա խոստացել Է ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ են քննադատել խիստ գրաքննության համար, և ստեղծել կոնտենտի մոդերացիայի խորհուրդ, իսկ առայժմ խորհուրդը չի աշխատի. չի ընդունի գլոբալ որոշումներ խմբագրական քաղաքականության և արգելափակված օգտահաշիվների վերականգնման վերաբերյալ:

Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն Է՝ համառոտ հաղորդագրությունների փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը