Լրահոս

07.11.2022 14:15


Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին՝ շփման գծում զերծ մնալ լարվածության ավելացմանը նպաստող քայլերից․ Պեսկով

Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին՝ շփման գծում զերծ մնալ լարվածության ավելացմանը նպաստող քայլերից․ Պեսկով

Կրեմլը կոչ է արել Երևանին և Բաքվին՝ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում ավելի մեծ լարվածության։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում նոր փոխհրաձգության մասին լուրերը, ասել է.

«Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության ավելացմանը»։

Նա նշել է, որ Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ արձանագրվել է Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը՝ հասնելու կարգավորման բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը