Ալեքսանդր Բոժկո. «Ես գիտեմ ինչ է եղել և ինչ է կատարվել»
ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ծաղիկներ դնելուց առաջ հայ և արտասահմանցի լրագրողների ներկայությամբ խոսել է մեծ եղեռնի մասին, ասելով.
-Եղեռնի մասին հնարավոր չէ խոսել առանց արցունքի, առանց հուզմունքի և առանց վրդովմունքի, որովհետև կորել է մի ամբողջ քաղաքակրթություն, հայ ժողովրդի զգալի մասը։
Դեսպան Բոժկոն նաև ասել է, որ ինքն այդ մասին լավ գիտի, քանի որ. «Ես ինքս թարգմանել եմ «Սասունցի Դավիթը», Մուշեղ Գալշոյանի՝ արևմտյան Հայաստանի մասին վիպակները, Վարդան Վարդանյանի «Կոմիտաս» վիպակը, ես գիտեմ ինչ է եղել և ինչ է կատարվել»։
Ըստ Ա. Բոժկոյի, այնուամենայնիվ, կարևոր է, որ հայ ժողովուրդն անցել է այդ արյունոտ ճանապարհը և հաստատել և շարունակում է հաստատել իրեն աշխարհում.
-Մենք՝ ուկրաինացիներս, հպարտանում ենք հայ ժողովրդով, ուրախանում ենք նրա հաջողություններով, և ես համոզված եմ, որ այս ժողովուրդն անպայման պետք է լավ ապագա ունենա։