Լրահոս

08.11.2022 12:19


Արարատի մարզում 26-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավոր

Արարատի մարզում 26-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Գևորգ Գրիգորյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Արտաշատ ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և առաջ ընթանալով, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ․ Գրիգորյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Արտաշատի» բժշկական կենտրոնի բժիշկների կոմղից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերտաիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը