Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դիրքերում զոհված Վազգեն Զարգարյանը Կարբի գյուղից էր
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Զարգարյանը։
19-ամյա Վազգենն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր։ Սովորել էր Երևանի N 6 արհեստագործական պետական ուսումնարանում։
Նա բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը։ Սկզբում ծառայել էր Վանաձորում, ապա տեղափոխվել Ջերմուկ։
«Վազգենի դիրքից մեկ հոգի է ողջ մնացել ու պատմել է, որ Վազգենը որովայնի շրջանում վիրավորում է ստացել։ Բայց չի թողել ընկերոջն իրեն տանել, ընկերոջն ասել է՝ դու գնա, ես կմնամ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարբի համայնքի ղեկավար Ռոլանդ Հակոբյանը։
Հարազատների հետ Վազգենը վերջին անգամ կապվել էր սեպտեմբերի 12-ի գիշերը։ Վազգենը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։

Նա հուղարկավորվել է հոկտեմբերի 7-ին, Կարբիում։