Համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
Նոյեմբերի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել ոսկետափցի 32-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին իր մոտ ապօրինի պահվող ողորկափող հրազենով մարմնական վնասվածք էր պատճառել 27-ամյա համագյուղացին, որը ավտոտեխսպասարկման աշխատակիցն է:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է նաև, որ դեպքից հետո ոսկետափցի 16-ամյա պատանին հրազենը թաքցրել էր կիսակառույց շինությունում:
Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 27-ամյա երիտասարդը գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հայտնաբերվել է նաև 16-ամյա պատանին: Նրանք ներկայացվել են Վեդու քննչական բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ոսկետափ գյուղի Նահապետ Քուչակի փողոցի կիսակառույց շինությունում հայտնաբերվել է մեկփողանի ողորկափող հրացանը՝ 16 մմ տրամաչափի 7 դատարկ և 11 լիցքավորված փամփուշտներով:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդու քննչական բաժին: