Լրահոս

08.11.2022 20:23


Ձիու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հրապարակումների հիման վրա Ոստիկանությունը քրեական վարույթ է նախաձեռնել

Ձիու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հրապարակումների հիման վրա Ոստիկանությունը քրեական վարույթ է նախաձեռնել

Սոցիալական ցանցում նոյեմբերի 6-ին «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։

Ոստիկանությունից հայտնում են, որ իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոստիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը