Աշխարհ

09.11.2022 10:32


Մեծ Բրիտանիայում կարող են սահմանափակել ձվի վաճառքը. Sun

Մեծ Բրիտանիայում կարող են սահմանափակել ձվի վաճառքը. Sun

Մեծ Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետները քննարկում են Լեհաստանից ձվի ներմուծման կամ դրանց վաճառքի սահմանափակման հնարավորությունը՝ կապված դեֆիցիտի հետ: Այդ մասին հաղորդել է Sun թերթը՝ վկայակոչելով սուպերմարկետների ղեկավարության աղբյուրի:

Դեֆիցիտի պատճառը, ինչպես նշում է հրատարակությունը, դարձել են թռչնագրիպի հերթական բռնկումը և ամառային տապի հետևանքները Մեծ Բրիտանիայում, որի ժամանակ սատկել են միլիոնավոր թռչուններ: Բացի այդ, բազմաթիվ ֆերմերներ հեռանում են այս ճյուղից, քանի որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո կենդանիների կերի գների աճի պատճառով դրանց գործունեությունն ավելի պակաս շահութաբեր է դառնում, գրում է Sun-ը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ ներկայում պարենային խանութների ցանցերի ղեկավարությունները բանակցություններ են վարում ձվի դեֆիցիտի հաղթահարման հնարավորությունների շուրջ: Որպես լուծումներ քննարկվում են ձվի վաճառքի սահմանափակումը և արտասահմանից դրանց ներմուծման ավելացումը, ինչը ձվի գների աճի կհանգեցնի լրացուցիչ տրանսպորտային ծախսերի պատճառով, հաղորդում է հրատարակությունը:

Այս ամռանը Մեծ Բրիտանիան բախվել է անոմալ տապի: Այսպես, հուլիսի 19-ին երկրում ջերմաստիճանը գերազանցել է նախորդ պլյուս 38,7 աստիճան ռեկորդը և հասել պլյուս 40,3 աստիճանի: Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոն հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն անցյալ տարվա համեմատությամբ ձվի գինը աճել է 23,2 տոկոսով: Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը, սեպտեմբեր ամսվա արդյունքներով, հասել է 10,1 տոկոս: Ավելի վաղ Evening Standard թերթը, վկայակոչելով Kantar կոնսալտինգային ընկերության հետազոտությունը, հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայում պարենային գնաճը հասել է ռեկորդային 14,7 տոկոսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը