Լրահոս

09.11.2022 15:56


Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են մոր և 2 անչափահաս երեխաների դիեր՝ կտրող-ծակող առարկայից ստացված վերքերով (թարմացված)

Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են մոր և 2 անչափահաս երեխաների դիեր՝ կտրող-ծակող առարկայից ստացված վերքերով (թարմացված)

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել են երեք դիեր՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել 3 դի:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր:

«Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է: Նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից»,-նշեց դատախազը:

Դատախազության տեղեկություններով՝ ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ:

«Կա տեղեկություն, որ հայրը երկրում չէ, բայց այս պահին ամեն ինչ ստուգվում է»,-նկատեց դատախազն՝ ընդգծելով, որ այս պահին նաև հստակ չէ, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել:

«Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ գործընկերներն, անհանգստանալով, որ աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել: Հարևաններն էլ, երբ տեսել են, որ տան դուռը չեն բացում, ահազանգել են 911»,-մանրամասնեց Գուրգեն Գրիգորյանը:

Tert.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում հայտնաբերվել են մոր ու երկու երեխայի մարմինները։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Այս պահին այլ տեղեկություն հայտնի չէ։

Ավեոլի ուշ Արթիկի համայնքապետարանից Tert.am–ի հետ զրույցում հաստատեցին ողբերգական դեպքը, նշելով, որ մահացել են մայրը, անչափահաս որդին ու դուստրը։

Այս խորագրի վերջին նյութերը