ՆԱՍԱ-ն հրապարակել է Երկրից 3 մլն լուսային տարի հեռու գտնվող միայնակ գալակտիկայի հստակ պատկերը
ԱՄՆ ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Երկրից երեք միլիոն լուսային տարի հեռավորության վրա գտնվող միայնակ գալակտիկայի ցնցող պատկերը, գրում է Daily Mail-ը:
Wolf–Lundmark–Melotte (WLM) անվանումը ստացած գաճաճ գալակտիկան, ըստ ՆԱՍԱ-ի վարկածի, ձևավորվել է միլիարդավոր տարիներ առաջ՝ Մեծ պայթյունից հետո ոչ շատ երկար անցած ժամանակահատվածում:
ՆԱՍԱ-ի մասնագետները նշել են, որ պատկերը ստացվել է տասը մլրդ դոլար արժողությամբ James Webb Space Telescope (JWST) տիեզերական աստղադիտակի շնորհիվ: Այն հագեցած է այնպիսի սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս «որսալ» ամենավաղ շրջանի աստղերն ու գալակտիկները՝ այն էլ բավականին պարզ պատկերով:
Նշվում է, որ WLM-ն տասն անգամ փոքր է մեր գալակտիկայից: Այն հայտնաբերել է Մաքս Վոլֆը՝ 1909-ին:
Թեև WLM-ը հարաբերականորեն մոտ է մեր գալակտիկային՝ Ծիր Կաթինին, այն ընդհանուր առմամբ մեկուսացված է և չի փոխազդում այլ համակարգերի հետ, ըստ առաջատար մասնագետներից մեկի՝ Ռութգերսի համալսարանի գիտնական Քրիստեն ՄըքՔուինի:

Աղբյուրը՝ tert.am