Լրահոս

10.11.2022 18:14


Կադրեր Պեմզաշենից, որտեղ դաժանաբար սպանվել են 31-ամյա մայրն իր 2 անչափահաս երեխաների հետ

Կադրեր Պեմզաշենից, որտեղ դաժանաբար սպանվել են 31-ամյա մայրն իր 2 անչափահաս երեխաների հետ

ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է երեկ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տեղի ունեցած մոր և 2 անչափահաս երեխաների՝ առանձնակի դաժանությամբ սպանությանը: Կոմիտեն կադրեր է հրապարակել դեպքի վայրից՝ տան ննջասենյակից, որտեղ հայտնաբերվել էին 3 դիերը:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Քննիչների կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառոմներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Այս խորագրի վերջին նյութերը