Լրահոս

11.11.2022 09:26


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կիրառել են նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կիրառել են նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Այս խորագրի վերջին նյութերը