Լրահոս

24.04.2009 15:53


«ճանապարհային քարտեզի» 5 հիմնական սկզբունքները

«ճանապարհային քարտեզի» 5 հիմնական սկզբունքները

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում»-ը, հղում կատարելով թուրքական «Սաբահ» պարբերականին, Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա բացահայտել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանված «ճանապարհային քարտեզի» հիմնական սկզբունքները։ Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ երկու երկրների հարաբերությունների նորմալացման նպատակով բազմաստիճան հանձնաժողովներ են ստեղծվելու։ Նախնական պայմանավորվածություններ են ձեքռբերվել 5 կետի վերաբերյալ.

1.      Հայաստանը պարտավորվում է վավերացնել  Կարսի պայմանագիրը

2.      Հայաստանի և Թուրքիայի միջև կբացվեն սահմանները

3.      Կողմերը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն

4.      Կողմերի խորհրդարանները հավանություն կտան «Ճանապարհային քարտեզին»

5.      Կստեղծվի պատմաբանների հանձնաժողով

Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, և որ «Ճանապարհային քարտեզը» «դե ֆակտո» վերաբերվում է հենց այս խնդրին։

Պաշտոնապես «Ճանապարհային քարտեզը» կհրապարակվի մայիս ամսին, նույն աղբյուրի վրա հղում կատարելով՝ հայտնում է «Lenta. ru»-ն։

Այս խորագրի վերջին նյութերը