Աշխարհ

11.11.2022 18:28


Volvo Cars-ը մտադիր է էլեկտրական ամենագնաց ներկայացնել մինչև 2024 թվականը

Volvo Cars-ը մտադիր է էլեկտրական ամենագնաց ներկայացնել մինչև 2024 թվականը

Volvo Cars-ի գլխավոր տնօրենը վստահ է, որ շվեդական ավտոարտադրողը իր նոր էլեկտրական մեքենան մինչև 2024 թվականը կներկայացնի, չնայած մատակարարումների շղթայի լուրջ խնդիրներին:

Չնայած մատակարարումների շղթայի կարճաժամկետ խնդիրներին, որոնք բարդացրել են Volvo-ի անցումը էլեկտրամոբիլներին (EVs), գլխավոր տնօրեն Ջիմ Ռոուենը Reuters-ին ասել է, թե կարծում է, որ մասերի և բաղադրիչների խնդիրները, որոնք վնաս են հասցրել ոլորտին, աստիճանաբար անհետանում են, ներառյալ կիսահաղորդչային միկրոսխեմաների գլոբալ պակասը:

«Մենք դեռ բախվում ենք կիսահաղորդիչների պակասի, և կարծում ենք, որ այն դեռ որոշ ժամանակ կշարունակվի»,-ասել է Ռոուենը: «Սակայն մինչ այն ժամանակը, երբ մենք կսկսենք լայնածավալ արտադրություն, դրա մեծ մասը մեր հետևում կլինի»:

Ընկերությունը Ստոկհոլմում ներկայացրել է իր վերջին EX90 էլեկտրամոբիլը և ասել է, որ նախատեսում է ամեն տարի նոր էլեկտրամոբիլներ թողարկել:

Volvo-ն EX90 էլեկտրական ամենագնացն անվանում է «անիվների վրա շատ զարգացած համակարգիչ» և պնդում է, որ այն ավելի անվտանգ է, քան նրա նախորդ ավտոմեքենաները, և ունի մինչև 600 կմ ընթացքի հնարավորություն:

«Նոր Volvo EX90-ը ներկայացնում է նոր դարաշրջանի սկիզբը…, որում մենք ամբողջովին էլեկտրական ապագայի ուղի ենք ընտրել»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Յոթ մարդ տեղավորող մեքենան կարտադրվի ԱՄՆ-ում և Չինաստանում՝ CATL մարտկոցների օգտագործմամբ՝ մինչև 2030 թվականը էլեկտրական մեքենաներ արտադրելու Volvo-ի նպատակի շրջանակներում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը