Սյունիքի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի․ հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստի դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հայկ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Հ․ Խաչատրյանը տեղում մահացել է։
Պարզել է, որ մահացածը նշված հատվածում եղել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, և Opel-ը տեխնիկական խնդիրներ է ունենցել: Ու վարորդը կանգնել է, որպեսզի խոտանը վերացնի։ Այդ ժամանակ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի։
Ճանապարհային ոստիկանները հետապնդում են այդ ավտոմեքենան և կանգնեցնելուց հետո վարորդին հայտնում են, որ իր ավտոմեքենան պետք է տեղափոխվի պահպանվող հատուկ տարածք, քանի որ նա կասկածվում է մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ։ Վարորդը սկզբում սկսում է հերքել, որ ինքը վրաերթ է կատարել, սակայն փաստերի ճնշման տակ չի կարողանում ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, խոստովանում է, որ ինքն է վրաերթի հեղինակը, պարզապես վախեցել է ու չի կանգնել։ Վարորդը տեղում ենթարկվում է սթափության փորցաքննության, նա եղել է սթափ։
Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ներկայացվում է Սիսիանի քննչական բաժին։