Լրահոս

11.11.2022 11:58


Հայաստանում ձյուն է տեղում. Գեղարքունիքում մինչև 5 սանտիմետր շերտով ձնածածկույթ է ձևավորվել

Հայաստանում ձյուն է տեղում. Գեղարքունիքում մինչև 5 սանտիմետր շերտով ձնածածկույթ է ձևավորվել

Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում 2022 թվականի նոյեմբերի 11-ի լուսադեմից սկսվել են ձյան տեղումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Մարտունու, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի և Սևանի համայնքապետարաններից, նոյեմբերի 11-ի ժամը 10-ի դրությամբ արդեն մինչև 5 սանտիմետր շերտով ձնածածկույթ է ձևավորվել ինչպես բնակավայրերում, այնպես էլ բարձրադիր գոտիներում։

Բարեբախտաբար, գյուղացիական տնտեսությունները հասցրել են հավաքել բերքը և անկորուստ դիմավորել առաջին ձյունը։

Այս խորագրի վերջին նյութերը