Նիկոլ Փաշինյանը պահանջում է Փաշինյան Նիկոլի հրաժարականը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը պահանջում է Փաշինյան Նիկոլի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում Փաշինյանի հայտարարություններին:
«Այն գնահատականները, որ նա տալիս է եւ այն ձեւակերպումները, որոնք նա ուղղում է Ադրբեջանին որպես ագրեսոր պետություն, դրանից հետո ինքը պետք է հրաժարական տա, որովհետեւ իր ամբողջ քաղաքականությունը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, եւ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է այն, որ ինքը խաղաղության դարաշրջան է բացում եւ Ադրբեջանի հետ բերելու է խաղաղ գոյակցության վիճակի: Դա չկա, մենք զգուշացնում էինք այդ մասին: Իրենք որդեգրել էին եւ հիմա էլ չեն փոխել իրենց քաղաքականությունը, ըստ որի կարգավիճակը բխեցնում են արցախահայության իրավունքներից եւ անվտանգությունից: Մինչդեռ կարգավիճակն է այն գլխավոր երաշխիքը, որ պետք է ապահովի անվտանգություն եւ իրավունքներ»,-ասաց նա:
Թեւանյանը նկատեց, որ այս պահին իրենք հասկանում են, որ կարգավիճակի հարցը դժվար է քննարկելը, բայց ստատուս քվոն պետք է պահպանել, դնել խնդիրները եւ փոխել մոտեցումները. «Նիկոլ Փաշինյանը դա չի անում, մյուս կողմից ասում է, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանության ենթարկել ղարաբաղիցներին: Խնդիրը հետեւյալն է՝ եթե դու նոր ես եկել այդ տեսակետին, նշանակում է առնվազն ոչ կոմպետենտ ես, բացարձակապես չես հասկանում քաղաքականությունից ու դիվանագիտությունից, եթե հիմա չես եկել, դու գիտեիր այդ մասին, բայց վարում էիր այն քաղաքականությունը, որի համաձայն Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ուրեմն դու պետական մակարդակի հանցագործ ես: Երկուսն էլ իր օգտին չեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով, ճիշտ է, որ Ադրբեջանն ուզում է ցեղասպանության ենթարկել ղարաբաղիցներին, բայց այն, որ Ադրբեջանը բարձրացրել է իր պահանջների նշաձողը, պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, Պրահայում «այո» է ասել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելուն: Նա հիշեցրեց, որ Աստանայում Ալիեւը հայտարարել է, որ Պրահայում Մակրոնի, Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ իրենց հանդիպմանը արձանագրվել է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ ղարաբաղցիների հետ Բաքուն պետք է շփվի իր ներքին օրենսդրությամբ:
«Դրան հակադարձում Փաշինյանի կողմից չի եղել, դա տեղավորվում էր այն տրամաբանության մեջ, որը վարում է Նիկոլ Փաշինյանը: Այդ նշաձողը քանի որ արդեն արձանագրվել էր, Սոչիում ռուսները չէին կարող այլ տարբերակ ունենալ, քան այն, ինչ ստացանք Սոչիի տեքստում:
Այսինքն ցանկացած առաջարկ, որ արվում է այսօրվա ստատուս-քվոն պահելու, Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշելուն, խաղաղապահներին, բախվում է Ալիեւի այն փաստարկին, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մեջ է եւ ես դրանից չեմ իջնի»,-ասաց Թեւանյանը: