Աշխարհ

11.11.2022 22:21


Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր հանրահավաքի մեծ թվով մասնակիցներ

Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր հանրահավաքի մեծ թվով մասնակիցներ

Բաքվում նոյեմբերի 11-ին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հավաքների ազատության, ցամաքային սահմանների բացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պահանջով հանրահավաք է կազմակերպել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:

Ինչպես «Թուրան»-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը, Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել:

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ։

Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ ճշտվում են ձերբակալվածների ցուցակները:

Նշվում է, որ ձերբակալության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ:

Ճնշումներ և բռնություններ են կիրառվել նաև ակցիայի վայրում գտնվող և լուսաբանում իրականացնող լրագրողների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը