«Մաուգլին՝ իրական կյանքից» սովորել է հեծանիվ վարել
«Մաուգլին՝ իրական կյանքից» մականունով տղան, ով փախել է ջունգլիներ, սովորել է հեծանիվ վարել, գրում է Daily Star-ը։
Զանզիման Ալլին փախել է Ռուանդայում գտնվող իր տնից՝ ապրելու ջունգլիներում, և նրա պատմությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ անցյալ տարի YouTube-ում ցուցադրվել է նրա կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը։
Էլլին ծնվել է 1999 թվականին և համայնքում չի ընդունվել՝ իր արտաքինի պատճառով: Նրան զրկել են նաև կրթություն ստանալու հնարավորությունից՝ պատճառաբանելով, որ չունի համապատասխան մտավոր կարողություններ՝ դասերի վրա կենտրոնանալու համար, և լուրեր են պտտվում, որ իր օրերն անցկացրել է դրսում խոտ ուտելով:
Սակայն նա անցյալ տարի սկսել է սովորել դպրոցում՝ հայթայթելով միջոցներ, որոնք նրան թույլ կտա այցելել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված Ubumwe Community Center դպրոցը:
23-ամյա տղայի կյանքն այժմ ծաղկում է. YouTube-ում վերջին տեսանյութը, որը պատրաստվել է Afrimax հեռուստաալիքի կողմից, ցույց է տալիս, որ տղան սովորել է հեծանիվ վարել, ինչը շատերն անհնար էին համարում։ Նրա ուսուցիչներից մեկի խոսքով՝ իրեն հեծանիվ են նվիրել։
Ուսուցիչների խոսքով՝ Զանզիմանը սովորել է լողանալ, հագուստ լվանալ, ատամները մաքրել. «Սկզբում դա անհնար էր թվում, սակայն որոշ ժամանակ պահանջվեց, և այժմ մենք բոլորս գոհ ենք նրա առաջընթացից»:
Զանզիմանն այժմ հայտնի մարդ է, և փողոցում նրան անընդհատ կանգնեցնում են՝ լուսանկարվելու երիտասարդի հետ, ում կյանքը, վավերագրական ֆիլմից հետո, կտրուկ փոխվել է:

Աղբյուրը՝ news.am